Հռոմ. Նադալը հաղթեց Ջոկովիչին եւ պաշտպանեց տիտղոսը

20:39   19 մայիսի, 2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պաշտպանեց Հռոմի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ հաղթեց 3 սեթում՝ 6:0, 4:6, 6:1: Մրցախաղը տեւեց 2 ժամ 29 րոպե:

Առաջին սեթում Նադալը հաղթեց 6:0 հաշվով: Նադալի ու Ջոկովիչի դիմակայությունում առաջին անգամ թենիսիստներից մեկը չկարողացավ գոնե մեկ գեյմ հաղթել սեթում: Սա նրանց 54-րդ հանդիպումն էր:

Սա 32-ամյա Նադալի 34-րդ տիտղոսն էր «Մասթերս» շարքի մրցաշարերում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Նադալն այս մրցաշարի եզրափակիչում հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։