ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար

19:05   19 մայիսի, 2019

Հայաստանի հավաքականը եւս 3 արծաթե մեդալ նվաճեց Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում:

Մարզական սամբոյի մրցաշարում Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) եւ Վահագն Չալյանը (82 կգ) հասան մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտություն կրեցին եւ արժանացան արծաթե մեդալի:

Ջոն Բալայանը (52 կգ) պարտվեց մարտական սամբոյի մրցաշարի եզրափակիչում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 1 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, իսկ Գրիգոր Մխիթարյանը (57 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 մարզիկով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։