Զիդան. Կհեռանամ «Ռեալից», եթե չկարողանամ ընտրել կազմը

16:04   19 մայիսի, 2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է հաջորդ մրցաշրջանի մասին:

«Ինքս կորոշեմ, թե ով է լինելու թիմի առաջին դարպասապահը, իսկ ով՝ երկրորդը: Դա իմ որոշումն է: Եթե չկարողանամ թիմի հետ անել այն, ինչ ճիշտ եմ համարում, կհեռանամ:

Կան մարդիկ, որոնք ձեռք են բերում խաղացողների, եւ մենք դա անում ենք միասին: Սակայն մեկնարկային կազմի ու պահեստայինների հարցով որոշումը միայն իմն է:

Չեմ պատրասվում ասել, որ բոլոր տիտղոսները նվաճելու ենք հաջորդ մրցաշրջանում, սակայն մենք կպատրաստվենք հաջող տարվա: Անցավ ծանր մրցաշրջան եւ լավ է, որ այն ավարտվեց»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Արքայական ակումբը տանը 0:2 հաշվով պարտվեց «Բետիսին»: «Ռեալը» 12-րդ պարտությունը կրեց այս առաջնությունում եւ 68 միավորով գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։