«Բավարիան» տանը տարած տպավորիչ հաղթանակով պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

19:19   18 մայիսի, 2019

«Բավարիան» պաշտպանեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը՝ Բունդեսլիգայի վերջին տուրում տանը 5։1 հաշվով առավելության հասնելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբն արդեն 7 տարի անընդմեջ չունի հավասարը Բունդեսլիգայում։ «Բավարիան» 29-րդ անգամ նվաճեց տիտղոսը։

Փոխչեմպիոն դարձավ Դորտմունդի «Բորուսիան», որը  Մյոնխենգլադբախում մրցեց տեղի «Բորուսիայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Մյոնխենգլադբախի թիմն այս պարտության հետեւանքով զրկվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրից՝ 55 միավորով նահանջելով 5-րդ տեղ։ Չորրորդ տեղ բարձրացավ Լեւերկուզենի «Բայերը», որը Բեռլինում 5։1 հաշվով հաղթեց «Հերտային»։

«Բավարիան» առաջնությունն ավարտեց 78 միավորով, Դորտմունդի «Բորուսիան» հետ մնաց 2 միավոր։ Բրոնզե մեդալները բաժին հասան «ՌԲ Լայպցիգին», որը վերջին տուրում 1։2 հաշվով խաղաց Բրեմենի «Վերդերին» եւ մրցաշրջանն ավարտեց 66 միավորով։

«Հոֆենհայմը» 2։4 հաշվով պարտվեց «Մայնցին» եւ 51 միավորով 9-րդն է՝ չկարողանալով բարձրանալ 6-րդ տեղ, որը կտար Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Հիշեցնենք, որ «Հոֆենհայմի» հետ երեք տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։

«Հանովերն» ու «Նյուրնբերգը» դուրս մնացին Բունդեսլիգայից, իսկ 16-րդ տեղ գրաված «Շտուտգարտը» կմասնակցի անցումային հանդիպման երկրորդ Բունդեսլիգայի թիմի հետ։

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3։1 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 4, Դավիդ Ալաբա, 53, Ռենատու Սանշեշ, 58, Ֆրանկ Ռիբերի, 72, Արյեն Ռոբեն, 78 – Սեբաստիեն Ալեր, 50

«Բորուսիա Մ» - «Բորուսիա Դ»՝ 0։2 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 45, Մարկո Ռոյս, 54

«Հերտա» - «Բայեր»՝ 1։5

Վալենտին Լացարո, 34 – Կայ Հավերց, 28, Լուկաս Ալարիո, 38, 72, Յուլիան Բրանդտ, 54

«Վերդեր» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։1

Միլոտ Ռաշիցա, 35, 11մ, Կլաուդիո Պիսարո, 88 – Նորդի Մուկիելե, 86

Չիրացրած 11մ՝ Բրումա («ՌԲ Լայպցիգ»), 54

«Մայնց» - «Հոֆենհայմ»՝ 4։2

Դանիել Բրոզինսկի, 66, 11մ, Ժան-Պոլ Բուտյուս, 83, 90, Ժան-Ֆիլիպ Մատետա, 90+3 – Իսակ Բելֆոդիլ, 12, Անդրեյ Կրամարիչ, 34

Հեռացում՝ Քրիստոֆ Մաումգարտներ («Հոֆենհայմ»), 41, երկրորդ դեղին քարտ

«Վոլֆսբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 8։1

Վաուտեր Վեգորստ, 21, 37, 55, Ռոբին Կնոհե, 41, Դանիել Գինչեկ, 57, Էլվիս Ռեջբեչայ, 60, Յոսիպ Բրեկալո, 85, Կեւին Դանսո, 89, ինքնագոլ – Յուլիան Շիբեր, 82

«Շալկե» - «Շտուտգարտ»՝ 0։0

«Ֆրայբուրգ» - «Նյուրնբերգ»՝ 5։1

Մարկո Տերացիո, 7, Ջանլուկա Վալդշմիդտ, 34, Նիլս Պետերսեն, 54, 56, Վինչենցո Գրիֆո, 61 – Էդուարդ Լյովեն, 69

«Ֆորտունա» - «Հանովեր»՝ 2։1

Ռոուվեն Հենինգս, 56, Քենան Քարաման, 60 – Նիկոլայ Մյուլեր, 78



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։