Տիգրան Բարսեղյանի գեղեցիկ գոլը նպաստեց «Կայսարի» հաղթանակին

17:15   18 մայիսի, 2019

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 11-րդ տուրում «Կայսարը» հյուրընկալվեց «Օկժետպեսին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է «Կայսարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

«Կայսարը» 11 խաղից հետո 23 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Աստանան» 12 խաղում վաստակել է 28 միավոր։

Ղազախստանի առաջնություն, 11-րդ տուր

«Օկժետպես» - «Կայսար»՝ 1։2

Դանիլո Ալմեյդե, 36 – Տիգրան Բարսեղյան, 10, Ջոշուա Ջոն, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։