#Corner. Սարգիս Ադամյան․ Չորրորդ լիգայից մինչեւ Բունդեսլիգա, բացառիկ հարցազրույց Արաս Օզբիլիսի հետ

09:09   18 մայիսի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 32-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական եւ միջազգային ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

#Corner-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց այս օրերին Երեւանում գտնվող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ․ բակային ֆուտբոլից մինչեւ ազգային հավաքական, Հայաստանի առաջնությունից մինչեւ կարիերայում ամենահիշարժան գոլը։

Այս շաբաթ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Ռեգենսբուրգից» տեղափոխվեց Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ»։

#Corner-ը ներկայացնում է 25-ամյա ֆուտբոլիստի կարիերան։ Դեռ երկու տարի առաջ նա հանդես էր գալիս Գերմանիայի չորրորդ լիգայում։

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը Եվրոպայի լիգայի եզրափակիչին հարցականի տակ է։ «Չելսիի» դեմ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում։

«Արսենալի» եւ Յուրգեն Կլոպի դժգոհությունը, Ադրբեջանի հավաքականի պաշտպանի արձագանքը, ծիծաղաշարժ պասատառ Բաքվում․ #Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը։ Հայ ֆուտբոլիստները արդյունավետ խաղ են ցուցադրում օտարերկրյա ակումբներում։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.