Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

21:48   17 մայիսի, 2019

Տիգրան Կիրակոսյանը նվաճեց Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը:

Մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում վանաձորցի մարզիկը 2:1 հաշվով առավելության հասավ ռուս Եվգենի Երյոմինի նկատմամբ:

Տիգրան Կիրակոսյանը երրորդ տարին անընդմեջ է հռչակվում Եվրոպայի չեմպիոն:

Մրցումային առաջին օրը բրոնզե մեդալակիր դարձան Հայաստանի ներկայացուցիչներ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո):

Սամբոյի Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 մարզիկով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։