Գվարդիոլա․ Գրիզմանը չի հետաքրքրում մեզ

21:10   17 մայիսի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, Մադրիդի «Աթլետիկոյից» հեռացող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մտադրություն չունեն։

««Բարսելոնան» կարող է չանհանգստանալ։ «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում գնել Գրիզմանին։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ դա։ Մեզ չի հետաքրքրում Անտուանը»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գրիզմանի տրանսֆերի գինը հուլիսի 1-ից կկազմի 120 միլիոն եվրո։ Սպասվում է, որ նրան ձեռք կբերի «Բարսելոնան»։

Իսպանիայի ավարտվող առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը 36 խաղում խփել է 15 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։