Ամերիկայի Գավաթ․ Բրազիլիայի հավաքականի կազմը

20:41   17 մայիսի, 2019

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հրապարակել է կազմը, որը կմասնակցի 2019թ․Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

Դարպասապահներ․ Ալիսոն («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Կասիո Ռամոս («Կորինտիանս»)։

Պաշտպաններ Ֆագներ («Կորինտիանս»), Ֆիլիպե Լուիս («Աթլետիկո»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Տիագո Սիլվա, Դանի Ալվես, Մարկինյոս (բոլորը՝ ՊՍԺ), Միրանդա («Ինտեր»), Էդեր Միլիտաո («Պորտու»)։

Կիսապաշտպաններ Կազեմիրո («Ռեալ»), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Ալան («Նապոլի»), Լուկաս Պակետա («Միլան»), Ֆիլիպե Կոուտինյո, Արթուր (երկուսն էլ՝ «Բարսելոնա»)։

Հարձակվողներ Նեյմար (ՊՍԺ), Ռիշարլիսոն («Էվերտոն»), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Ներես («Այաքս»), Էվերտոն («Գրեմիո»)։

Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 7-ը։ Խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Բոլիվիան, Վենեսուելան եւ Պերուն։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։