Կասիլյաս. Ֆուտբոլից հեռանալուս օրը կգա, բայց առայժմ ամեն ինչ խաղաղ է

19:09   17 մայիսի, 2019

«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի հաստատել լուրերը, թե որոշել է ավարտել կարիերան։ Լեգենդար խաղացողը սրտամկանի կաթվածից եւ ստենտավորումից հետո վեց ամիս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։

«Ֆուտբոլից հեռանալուս օրը կգա, բայց թույլ տվեք, որ ինքս հայտնեմ այդ նորությունը, երբ գա ժամանակը։ Իսկ առայժմ ամեն ինչ խաղաղ է։ Երեկ ստուգվել եմ բժիշկ Ֆիլիպե Մասեդուի մոտ, ամեն ինչ շատ լավ է։ Այս հրաշալի նորությամբ է ցանկանում կիսվել ձեզ հետ»,– Թվիթերում գրել է Կասիլյասը։

Ֆուտբոլիստը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ։ Իսպանական մամուլը գրել էր, որ Կասիլյասի վերադարձը խաղադաշտ քիչ հավանական է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։