Հայ-կորեական բարեկամության գավաթի խաղարկություն Երեւանում (ֆոտո)

17:03   17 մայիսի, 2019

Հայաստանում կորեական մշակույթի փառատոնի ծրագրով առաջին անգամ անցկացվում է WTF թաեքվոնդոյի համահայկական մրցաշար ՝ «Հայ-կորեական բարեկամության գավաթ» խորագրով:

Նշենք, որ Հայաստանում կորեական մշակույթի օրերն անցկացվում են Կորեայի Հանրապետությանը դեսպանատանը կից գործող մշակույթի կենտրոնի կողմից, իսկ թաեքվոնդոյի մրցաշարը Երեւանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցաշարին մասակցում է շուրջ 300 մարզիկ Հայաստանից եւ Արցախից:

Ի դեպ, քանի որ մրցաշարը կազմակերպվել է «Հրավանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանի կողմից, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավարությունից եւ ֆեդերացիայի ակումբներից ներկայացուցիչներ եւ մասնակից մարզիկներ չկան: «Հրավանգ» ակումբի գործադիր տնօրեն Հայրապետ Զախարյանը նշեց, որ ֆեդերացիայի ղեկավարությանը եւ կից ակումբներին հրավերներ ուղարկվել են, սակայն մասնակցության հայտեր այդպես էլ չեն ստացել:

Նախքան մենամարտերի մեկնարկը ցուցադրվեցին կորեական եւ հայկական պարեր, թաեքվոնդոյի ցուցադրական ելույթներ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.