Անգլիայի հավաքականի 19-ամյա խաղացողը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը

12:47   17 մայիսի, 2019

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն այս ամռանը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ 19-ամյա ֆուտբոլիստը մերժել է անգլիական թիմի առաջարկը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում հանդես չի գալու Չեմպիոնների լիգայում, հաղորդում է The Independent-ը։

Ջեյդոն Սանչոյի նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում նաեւ կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» եւ Փարիզի ՊՍԺ-ն։

«Բորուսիան» մտադիր է Սանչոյի տրանսֆերից ստանալ առնվազն 100 միլիոն եվրո։ Անգլիացի ֆուտբոլիստը 2017-ին է տեղափոխվել Դորտմունդ «Մանչեսթեր Սիթիից»։

Գերմանիայի ընթացիկ առաջնության 33 խաղում նա խփել է 11 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։