Մեսին չի միացել «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարմանը Սան Ժորդիի խաչը ստանալիս

14:14   17 մայիսի, 2019

Կատալոնիայի բարձրագույն պարգեւներից Սան Ժորդիի խաչը ստանալիս, պարգեւատրության արարողության ժամանակ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խուսափել է միանալ վանկարկումներին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։

Կատալոնական եւ իսպանական լրատվամիջոցները աննկատ չեն թողել այդ դրվագը, որի ժամանակ ֆուտբոլիստը նաեւ չի ծափահարել։

Մեսին «Բարսելոնայի» պատմության մեջ դարձավ երկրորդ խաղացողը, որն արժանացավ նման պատվի։ Առաջինը եղել է թիմի նախկին խաղացող եւ մարզիչ, հոլանդացի Յոհան Կրոյֆը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին 48 խաղում խփել է նույնքան գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։