Լեմպարդի թիմը հաղթել է «Լիդսին» եւ կպայքարի Պրեմյեր լիգայի ուղեգիր համար

10:24   16 մայիսի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Դերբին» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Լիդսի» նկատմամբ: Առաջին խաղում «Դերբին» պարտվել էր նվազագույն հաշվով:

Եզրափակիչում «Դերբիի» մրցակիցը կլինի «Աստոն Վիլան», որը կիսաեզրափակիչում հաղթել է «Վեստ Բրոմվիչին» (2:1, 1:1):

«Դերբին» գլխավորում է Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը: «Աստոն Վիլայի» մարզչական շտաբում աշխատում է «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Չեմպիոնշիփից Պրեմյեր լիգայի ուղեգիր էին նվաճել «Նորվիչը» եւ «Շեֆիլդ Յունայթեդը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։