Սեղանի թենիսի մրցաշար «Հանուն հավասար հնարավորությունների»

18:03   22 օգոստոսի, 2012

Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին հաշված օրեր են մնացել եւ ինչպես Օլիմպիական խաղերի ժամանակ, այնպես էլ հիմա Լոնդոնի իշխանությունները մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են Խաղերին:

«Լոնդոնի Օլիմպիական խաղերի կարգախոսն էր «Սպորտը բոլորի համար», իսկ Պարալիմպիկ խաղերը հատկապես շեշտում են այս գաղափարը: Ես ուրախ եմ, որ Պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայանալու է իր մարզիկներով եւ մաղթում եմ նրանց ամենայն բարիք»:   

Ջոնաթան Էյվս

Հայաստանում ՄԲ դեսպան

Հայաստանում Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունը եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը համատեղ նախատեսել են սեղանի թենիսի մրցաշար, որին կմասնակցեն լրագրողներ եւ հաշմանդամություն ունեցող անձիք: Արդեն յոթերորդ տարին է՝ «Հույսի կամուրջ» կազմակերպությունը իրականացնում է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը: Այն նպատակ ունի սպորտի միջոցով հավասար հնարավորություններ քարոզել եւ ինտեգրել հաշմանդամ մարդկանց հասարակության մեջ: Մրցաշարին ներկա կլինեն Պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը եւ ծանրորդուհի Գրետա Վարդանյանը: Մրցաշարի վերջում՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը եւ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը մեր Պարալիմպիկ խաղերի մասնակիցներին կհանձնեն խորհրդանշական օլիմպիական դրոշը եւ կճանապարհեն դեպի Լոնդոն: Միջոցառմանը ներկա կլինի նաեւ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարչելա Նիկոդեմոսը, ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը կհանձնի ամառային Օլիմպիական խաղերի էստաֆետը: Ամառային Օլիմպիական խաղերը Լոնդոնից կտեղափոխվեն Ռիո դե Ժանեյրո:

 

Միջոցառման վայրը՝ «Միկա» սպորտային համալիր

Օր՝  23 Օգոստոսի, 2012թ.

Ժամ՝  15:30  պաշտոնական արարողություն, 12.00 մրցաշարի սկիզբ



© 2019 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։