Մոուրինյո. Հիմա մարդիկ հասկանում են՝ ինչու էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկրորդ տեղը իմ ամենամեծ նվաճումը

17:51   15 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ անգլիական թիմի այս կազմի հետ ինքը հասել է հնարավոր առավելագույն արդյունքի։ 2017–2018թթ. Մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյի հետ դարձավ Անգլիայի փոխչեմպիոն։

«9 կամ 10 ամիս առաջ ես ասում էի, որ 8 չեմպիոնական տիտղոսներիցս հետո երկրորդ տեղ գրավել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ իմ ամենամեծ նվաճումն է։ Հիմա մարդիկ հասկանում են՝ ինչ նկատի ունեի»,– Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Այս տարի մանչեսթերյան ակումբը նորվեգացի Ուլե–Գունար Սուլշերի հետ առաջնությունն ավարտեց 6–րդ տեղում՝ չնվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվեց 2018թ. դեկտեմբերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։