A Սերիայի ակումբը հանվել է վաճառքի

16:15   15 մայիսի, 2019

Իտալական «Ջենոայի» սեփականատեր Էնրիկո Պրեցիոզին պաշտոնապես վաճառքի է հանել ակումբը, փոխանցում է ակումբի կայքը:

Պրեցիոզին «Ջենոան» գնել է 2003 թվականին: Իտալիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ ջենովացիները 17-րդ տեղում են եւ մեկ միավոր են առաջ 18-րդ տեղի թիմից: Վերջին 2 խաղերում «Ջեոնան» կընդունի «Կալյարիին» եւ կհյուրընկալվի «Ֆիորենտինային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։