«Աթլետիկոյի» ֆանատներն արձագանքել են Գրիզմանի հեռանալուն

15:45   15 մայիսի, 2019

Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուների խումբ Frente Atletico-ն արձագանքել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հեռանալու մասին լուրին:

«Հուսով ենք, որ այլեւս ոչ մի րոպե չես խաղա «Աթլետիկոյի» մարզաշապիկով»,- ասվում է հայտարարության մեջ:

«Աթլետիկոյում» 28-ամյա ֆուտբոլիստը վերջին հանդիպումը կանցկացնի «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում, որը տեղի կունենա մայիսի 18-ին Վալենսիայում:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Գրիզմանը հայտարարել էր, որ հեռանում է «Աթլետիկոյից»: Նա 2014-ին «Ռեալ Սոսյեդադից» է տեղափոխվել «Աթլետիկո», որի կազմում անցկացրել է 256 հանդիպում, դարձել 133 գոլի ու 50 գոլային փոխանցման հեղինակ:

Իսպանական մամուլի համաձայն՝ Գրիզմանը 120 միլիոն եվրոյով տեղափոխվելու է «Բարսելոնա»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։