«Բարսելոնան» 120 միլիոն կվճարի Գրիզմանի համար, 24 միլիոն կստանա «Ռեալ Սոսյեդադը»

10:58   15 մայիսի, 2019

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա», գրում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը 120 միլիոն եվրո կվճարի 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Հուլիսի 1-ից Գրիզմանի տրանսֆերային գինը պայմանագրով 200 միլիոն եվրոյից կիջնի մինչեւ 120 միլիոն եվրո։

«Բարսելոնան» ֆրանսիացու տրանսֆերային արժեքի 20 տոկոսը (24 միլիոն եվրո) կվճարի նրա նախորդ ակումբ «Ռեալ Սոսյեդադին»:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Գրիզմանը հայտարարել էր, որ հեռանում է «Աթլետիկոյից», որի կազմը համալրել էր 2014-ին: Ընթացիկ մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։