Դմիտրի Սելյուկ. «Փյունիկի» 2 ֆուտբոլիստներ կտեղափոխվեն «Տամբով»

09:05   15 մայիսի, 2019

Երեւանի «Փյունիկի» նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Ուսմանն ու կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն կտեղափոխվեն Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Տամբով»: Այդ մասին հայտնել է ռուս ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, որը համագործակցում է 21-ամյա Կոնատեի ու 25-ամյա Ուսմանի հետ:

«Թե՛ նրանց թիմ բերած Անդրեյ Տալալաեւը, թե՛ այժմ «Փյունիկը» գլխավորող Ալեքսանդր Տարխանովը հիացած են նրանցով»,- Սելյուկի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ «Տամբովի» գլխավոր մարզիչն է ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը, որը նախորդ ամիս է նշանակվել այդ պաշտոնում: Թիմն այս մրցաշրջանում է նվաճել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։