«Մանչեսթեր Սիթիի» ֆանատը գարեջրի բաժակ է նետել Գարի Նեւիլի վրա

09:55   14 մայիսի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ հեռուստատեսությունում ֆուտբոլային փորձագետի աշխատանք կատարող Գարի Նեւիլը տհաճ իրավիճակում է հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» ու «Բրայթոնի» միջեւ Պրեմյեր լիգայի վերջին տուրի խաղից առաջ:

«Բրայթոնի» ստադիոնի մոտ անգլիացին հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին, որոնք անպատվել են նրան: Ֆանատներից մեկը նույնիսկ գարեջրի բաժակ է նետել Նեւիլի վրա:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 4:1 հաշվով եւ պատմության մեջ 6-րդ անգամ դարձել Անգլիայի չեմպիոն:

Գարի Նեւիլին ամբողջ կարիերան անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի գլխավոր թիմում խաղացել է 1992-2011-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։