Արշակ Կորյանի դուբլը Ալեքսանդր Գրիգորյանի թիմին չի խանգարել նվաճել Պրեմյեր լիգայի ուղեգիր

12:12   13 մայիսի, 2019

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 36-րդ տուրում «Տամբովը» մրցակցի դաշտում 0:2 հաշվով պարտվել է մերձմոսկովյան «Խիմկիին»: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին հարձակվող Արշակ Կորյանը, որն աչքի է ընկել 15-րդ եւ 67-րդ րոպեներին:

Չնայած այդ պարտությանը՝ ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Տամբովը» «Սոչիի» պես ապահովել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Տամբովն» ունի 67 միավոր եւ «Սոչիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երրորդ տեղում գտնվող «Տոմն» ունի 60 միավոր: 

Հիշեցնենք, որ «Խիմկին» վերջերս գլխավորել էր Երեւանի «Փյունիկից» հեռացած Անդրեյ Տալալաեւը: «Խիմկին» 50 միավորով 9-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։