«Ռեալը» կրկնել է 20 տարվա անհաջողություն

10:08   13 մայիսի, 2019

Մադրիդի «Ռեալը», ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում 1:3 հաշվով պարտվելով «Ռեալ Սոսյեդադին», այս մրցաշրջանում 17-րդ պարտությունն է կրել բոլոր մրցաշարերում: 21-րդ դարում Արքայական ակումբն առաջին անգամ է գրանցում այդպիսի անհաջող ցուցանիշ, հաղորդում է Opta-ն:

Նախորդ անգամ «Ռեալը» մեկ մրցաշրջանում 17 պարտություն կրել էր 20 տարի առաջ՝ 1998/99 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում մադրիդցիներն իսպանացի 22-ամյա պաշտպան Խեսուս Վալյեխոյի հեռացման պատճառով 39-րդ րոպեից հանդես էին գալիս 10 խաղացողներով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։