Վան Դեյկը՝ Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

15:58   12 մայիսի, 2019

«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ճանաչվել է Անգլիայի այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Պրեմյեր լիգայի կայքը:

Քվեարկության արդյունքում Հոլանդիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող Սերխիո Ագուերոյից, Բեռնարդու Սիլվայից, Ռահիմ Ստերլինգից, իր ակումբակիցներ Սադիո Մանեից ու Մոհամեդ Սալահից եւ Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարից։

Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները մրցաշարի պաշտոնական կայքում, Պրեմյեր լիգայի 20 ակումբների ավագները եւ ֆուտբոլային փորձագետներ։

Ավելի վաղ Վիրջիլ վան Դեյկը Պրեմյեր լիգայի՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 37 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։