09:09 12 մայիսի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 31-րդ թողարկումը՝ հայկական եւ միջազգային ֆուտբոլի կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։
#Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչից։ «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել է Վանաձորի «Լոռիին»՝ առաջին անգամ նվաճելով գավաթը։ Մոտ 1500 երկրպագուներ Վանաձորից, հրաշալի նախախաղային մթնոլորտ, հայտնի մրցավար Իսպանիայից, ամենահետաքրքիրը թիմերի նախապատրաստությունից, խաղի շուրջ եւ խաղի մասին։
Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» հետ դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում։ Ադրբեջանը երաշխավորել է, որ Հայաստանի հավաքականի ավագը մուտքի վիզայի եւ կեցության ու անվտանգության խնդիր չի ունենա Բաքվում։
Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է գերմանական «Հոֆենհայմը», հայ ֆուտբոլիստները շարունակում են արդյունավետ խաղ ցուցադրել օտարերկրյա ակումբներում։
Մինչ Արաս Օզբիլիսը երեխաների հետ ֆուտբոլ է խաղում երեւանյան բակերից մեկում, #Corner-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների եւ թեկնածուների մրցելույթները։
Երեւանում անցկացվում է ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, CONIFA-ն ու Արցախի Սպորտի նախարարությունը ներկայացրել են հունիսի 1-ից 9-ը Արցախում անցկացվելիք Եվրոպայի չճանաչված պետությունների առաջնության հիմնը։
Չեմպիոնների լիգայի ֆանտաստիկ մրցաշրջանում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները։ #Corner-ը՝ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների մասին։
Վերջում էլ ավանդույթի համաձայն զավեշտալի տեսաշար տարբեր երկրներից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.