Արթուր Վանեցյանը երաշխիքներ է տվել Red Eagles-ին

15:11   11 մայիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles ֆան շարժման ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

Այդ կապակցությամբ շարժումը տարածել է հայտարարություն․

«Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Red Eagles ֆան շարժման ներկայացուցիչների միջև՝ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Red Eagles ֆան շարժման կողմից բարձրացված խնդիրները, ներկայացվել է ստեղծված իրավիճակը, առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։ Հանդիպման արդյունքում ՀՖՖ նախագահը, խոստացել է լուծել մեր կողմից բարձաձայնված խնդիրները, մասնավորապես․

1. Արթուր Վանեցյանը երաշխիքներ է տվել այն մասին, որ ՀՖՖ փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանը այլևս չի խոչընդոտելու Red Eagles ֆան շարժման գործունեությանը։

2. ՀՖՖ նախագահը խոստացել է քննարկել գործկոմի բալանսավորման հարցը և գտնել հնարավոր լուծման ուղիները։

3. ՀՖՖ-ի «Երկրպագուների գծով պատասխանատուն» այլևս չի լինելու որևէ ֆան շարժման ներկայացուցիչ։

4. Red Eagles ֆան շարժումը հավաքականին կաջակցի արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածից․ ֆան ակումբներին տոմսերը արդեն կհատկացվեն հավասարության սկզբունքով։

5. Red Eagles-ի համար այլևս չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ՝ երկրպագման անհրաժեշտ ատրիբուտիկան մարզադաշտ մտցնելու համար։

Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ Red Eagles ֆան շարժման բարձրացրած խնդիրների խոստացված լուծումները այս պահի դրությամբ բավարար են, որոշվել է դադարեցնել բողոքի ակցիաները՝ հետամուտ լինելով խուստումների կատարմանը»։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։