Գվարդիոլա․ Երբ «Լիվերպուլից» հետ էինք 7 միավոր, չէի սպասում, որ կշրջանցենք նրանց

23:10   10 մայիսի, 2019

Անգլիայի չեմպիոնի կոչումը պաշտպանող «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ հույս չի ունեցել բարձրանալ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղ, երբ «Լիվերպուլից» հետ են եղել 7 միավոր։

«Պետք  է ասեմ, որ երազանք էր առաջին տեղում լինելը։ Երբ հետ էինք «Լիվերպուլից» 7 միավոր, ես չէի սպասում, որ կշրջանցենք նրանց։ Բայց երազանքը դարձավ իրականություն։ Մենք շատ բան ենք ապացուցել եւ հիմա կարող ենք ասել, որ ունենք չեմպիոն դառնալու շանս։

Գերազանց կլինի երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի տիտղոս նվաճելը, բայց ոչինչ չի փոխվի, եթե չգրավենք առաջին տեղը։ Փաստն այն է, որ մենք անհավանական լավ ենք անցկացրել այս մրցաշրջանը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլին» գերազանցում է 1 միավոր։ Մայիսի 12-ին «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Բրայթոնին», «Լիվերպուլը» կընդունի «Վուլվերհեմփթոնին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։