«Տոտենհեմի» խաղացողների ցնծությունը հանդերձարանում «Այաքսի» նկատմամբ հաղթանակից հետո

01:54   9 մայիսի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստները խելահեղ հուզական պահեր են ապրել հանդերձարանում Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ արտագնա հաղթանակից եւ պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։ Առաջին խաղակեսում երկու գոլ բաց թողնելուց հետո երկրորդ խաղակեսում «Տոտենհեմը» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց եւ հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք եզրափակիչում կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Բարսելոնային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։