ՉԼ․ Մոուրայի հեթ-տրիկը «Տոտենհեմին» առաջին անգամ դուրս բերեց եզրափակիչ (ֆոտո)

01:00   9 մայիսի, 2019

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում հոլանդական «Այաքսը» Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենայում» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ պարտվեց 2։3 հաշվով։ Անգլիական թիմը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը Անգլիայում հաղթել էր 1։0 հաշվով։

Ամստերդամում արդեն 5-րդ րոպեին անկյունային հարվածի իրացումից հետո դաշտի տերերի ավագ, հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը գլխով կատարած հարվածով գրավեց ֆրանսիացի Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։

35-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը, որն օգտագործեց սերբ հարձակվող Դուշան Տադիչի փոխանցումը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրիայի դուբլի շնորհիվ 4 րոպեում վերականգնեցին հավասարությունը։ Ավելացված 6-րդ րոպեին էլ Մոուրան խփեց նաեւ երրորդ գոլը։

Հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք եզրափակիչում «Տոտենհեմը» կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ, որը պայքարից դուրս է թողել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Այաքս» (Հոլանդիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2։3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։0)

Մատեյս Դե Լիգտ, 5, Հակիմ Զիեշ, 35 - Լուկաս Մոուրա, 55, 59, 90+6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։