«Ալաշկերտը»՝ Հայաստանի գավաթակիր

21:22   8 մայիսի, 2019

Հայաստանի եռակի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» նվաճեց Հայաստանի գավաթը։ Երեւանի «Բանանց» ստադիոնում տեղի ունեցած գավաթի խաղարկության եզրափակիչում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը մրցեց Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ հանդես եկող Վանաձորի «Լոռիի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով (տեսանյութ

65-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում ինքնագոլի հեղինակ դարձավ «Լոռիի» խաղացող Ֆրայդին։

«Ալաշկերտն» առաջին անգամ է դառնում Հայաստանի գավաթակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։