ՉԼ․ «Լիվերպուլը» 4։0 հաղթեց «Բարսելոնային» եւ երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչում է (ֆոտո)

00:55   8 մայիսի, 2019

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 4։0 հաշվով՝ երկրորդ տարին անընդմեջ դուրս գալով եզրափակիչ։

Արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին, որն առաջինը հասավ գնդակին «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հարվածից եւ «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ոչ այնքան հաջող սեյվից հետո։

Երկրորդ խաղակեսում երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ դաշտի տերերի հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը, որն աչքի ընկան 54-րդ եւ 56-րդ րոպեներին։ 79-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց նաեւ Օրիգին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» տանը հաղթել էր 3։0 հաշվով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են Ամստերդամի «Այաքսն» ու Լոնդոնի «Տոտենհեմը», որոնց պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին։ Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Այաքսը»։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Լիվերպուլ» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 4։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։3)

Դիվոկ Օրիգի, 7, 79, Ժորժինյո Վեյնալդում, 54, 56



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։