ՉԼ․ «Լիվերպուլ» - «Բարսելոնա»․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

23:49   7 մայիսի, 2019

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։

Առաջին խաղակեսից հետո գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթում է նվազագույն հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին, որն առաջինը հասավ գնդակին «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հարվածից եւ «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ոչ այնքան հաջող սեյվից հետո։

Ընդմիջում է։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» տանը հաղթել է 3։0 հաշվով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են Ամստերդամի «Այաքսն» ու Լոնդոնի «Տոտենհեմը», որոնց պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին։ Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Այաքսը»։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Լիվերպուլ» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։3)

Դիվոկ Օրիգի, 7



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։