Պրեմյեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը եւ գոլը (ֆոտո)

15:04   7 մայիսի, 2019

«Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին ճանաչվել է Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ապրիլին, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս 32-ամյա անգլիացին մասնակցել է Պրեմյեր լիգայի 4 խաղի եւ դարձել 5 գոլի հեղինակ:  

Ամսվա լավագույն գոլի հեղինակն է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը: Լավագույնն է ճանաչվել Ազարի գոլը «Վեստ Հեմի» դեմ խաղում:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան։ Նախորդ ամիս կատալոնացի մասնագետի գլխավորած թիմը 5 խաղում տարել է 5 հաղթանակ: «Մանչեսթեր Սինին» ուժեղ է գտնվել «Կարդիֆից» (2:0), «Քրիսթալ Փելասից» (3:1), «Տոտենհեմից» (1:0), «Մանչեսթեր Յունայթեդից» (2:0) ու «Բարնլիից» (1:0) եւ Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ մեկ միավոր գերազանցում է երկրորդ տեղում գհտնվող «Լիվերպուլին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։