«Մանչեսթեր Սիթին» կրկնել է 129 տարվա վաղեմության ռեկորդ

14:41   7 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին», անգլիական Պրեմյեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Լեսթերին», կրկնել է 129 տարվա վաղեմության ռեկորդ:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երկրորդ մրցաշրջանում անընդմեջ նվազագույնը մեկ անգամ հաղթում է Պրեմյեր լիգայի բոլոր ակումբներին: Նախկինում դա հաջողվել էր միայն «Պրեստոնին», որը ռեկորդը գրանցել էր 1888/89 եւ 1889/90թթ. մրցաշրջաններում, հայտնում է Opta-ն:

Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Սիթին» 95 միավորով առաջատարն է եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գհտնվող «Լիվերպուլից»։ Մայիսի 12-ին կայանալիք վերջին տուրում «Լիվերպուլը» կընդունի «Վուլվերհեմփթոնին», իսկ «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Բրայթոնին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։