NBA. «Հյուսթոնը» հավասարեցրեց «Գոլդեն Սթեյտի» հետ շարքի հաշիվը, օրվա լավագույն դրվագները

11:28   7 մայիսի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 108:112 հաշվով պարտվեց «Հյուսթոնին», որը տարավ երկրորդ հաղթանակը եւ հավասարեցրեց շարքի հաշիվը՝ 2:2:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքեց 38 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը Կեւին Դյուրանտն էր՝ 34 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» խաղացող Յանիս Ադետոկունբոյի դանքը «Բոստոնի» դեմ հաղթական խաղում:

NBA, քառորդ եզրափակիչ

«Հյուսթոն» – «Գոլդեն Սթեյտ»՝ 112:108 (25:28, 36:26, 32:30, 19:24)

Շարքի հաշիվը՝ 2:2

«Բոստոն» – «Միլուոկի»՝ 101:113 (30:22, 19:25, 23:33, 29:33)

Շարքի հաշիվը՝ 1:3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։