11:26 22 օգոստոսի, 2012«Պալերմո – Մոնտե Կարլո» առագաստանավային մրցարշավին մասնակցած Coral առագաստանավը հրդեհվել է Սարդինիայի ափերի մոտ: Օգնության են հասել առափնյա պարեկանավերը: Անձնակազմի վեց ռուսաստանցի եւ երկու ավստրալացի անդամները փրկվել են: Առագաստանավը խորտակվել է, հաղորդում է մրցարշավի կայքը:
Պալերմոյի Մոնդելո ծովածոցից մեկնարել է 30 անձնակազմ: Նրանք կհաղթահարեն 800 կմ: «Պալերմո – Մոնտե Կարլո» առագաստանավային մրցարշավն անցկացվում է 8-րդ անգամ Մոնակոյի իշխանի հովանու ներքո:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.