Լեգենդար Մայքլ Ջոնսոնը գլխուղեղի կաթված է ունեցել

17:09   6 մայիսի, 2019

200 եւ 400 մետր վազքի քառակի օլիմպիական չեմպիոն (1992-2000թթ․), աշխարհի ութակի չեմպիոն (1991-1999թթ․), 51-ամյա ամերիկացի Մայքլ Ջոնսոնը պատմել է, որ մի քանի ամիս առաջ ունեցել է գլխուղեղի կաթված։

«Մարզման ժամանակ վատ զգացի եւ սկսեցի դժվարությամբ քայլել։ Ոչ մի ցավ չունեի, ոչ մի կասկած։ Հենց դա է վտանգավոր կաթվածի ժամանակ։ Կինս տարավ հիվանդանոց, ինքնուրույն հասա մինչեւ ՄՌՏ-ի սարքը, բայց արդեն 30 րոպե անց չէի կարողանում քայլել։ Ձախ ոտքս չէր ենթարկվում, ձախ ձեռքս նույնպես չէի զգում։

Բժիշկներն ասացի, որ գերազանց մարզավիճակում եմ, ինչի շնորհիվ վերականգնման շանսերը մեծ են։ Ութ ամիս անց վերջապես լիարժեք ապաքինվեցի»,- Ջոնսոնի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Ջոնսոնը 200 եւ 400 մետր վազքի աշխարհի նախկին ռեկորդակիր է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։