14:44 6 մայիսի, 2019Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երեւանի «Ալաշկերտի» ու Վանաձորի «Լոռի» միջեւ կսպասարկեն իսպանացի մրցավարներ, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալբերտո Ունդիանո Մալենկոն, որին եզրերում կօգնեն Ինիգո Պրիետո Լոպեսը եւ Ռոբերտո Ալֆոնսո Ֆերնանդեսը:
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ին՝ Երեւանի «Բանանց» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.