«Փյունիկի» հաղթանակն ու առաջատարությունը (տեսանյութ)

17:52   5 մայիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Փյունիկը» հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Փյունիկը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ 3 միավոր է հետ առաջատարից նաեւ «Բանանցը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Շիրակը» 35 միավորով 6-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 31-րդ տուր

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 2։0 (տեսանյութ)

Մաքսիմ Ժեստոկով, 5, Արթուր Միրանյան, 89

Մայիսի 6

«Արարատ» - «Արցախ»՝ 16։00

Մայիսի 4

«Լոռի» - «Բանանց»՝ 1:3

Իկեչուկվու Նվանի, 80 - Արամ Բարեղամյան, 22, Կարեն Մելքոնյան, 77, Ալեքսանդր Գլիշիչ, 90+4

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1

Դավիթ Մինասյան, 6, Գեղամ Հարությունյան, 19 – Օգանա Ուգոչուկվու Լուիս, 89



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։