40-ամյա Պիզարոն Դորտմունդի «Բորուսիային» զրկեց հաղթանակից

22:26   4 մայիսի, 2019

Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Բրեմենի «Վերդերի» հետ՝ 2:2 (տեսանյութ):

Առաջին խաղակեսից հետո դորտմունդցիներն ունեին 2 գոլի առավելություն, որը պահպանվել չհաջողվեց: «Վերդերին» պարտությունից փրկեց փոխարինման դուրս եկած 40-ամյա պերուացի հարձակվող Կլաուդիո Պիզարոն:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Բորուսիան» 70 միավորով երկրորդ տեղում է եւ արդեն 4 միավոր է զիջում առաջատար Մյունխենի «Բավարիային»: «Վերդերը» 47 միավորով 9-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Վերդեր» - «Բորուսիա Մ.»՝ 2:2

Կեւին Մոհվալդ, 70, Կլաուդիո Պիզարո, 75 – Կրիստիան Պուլիշիչ, 6, Պակո Ալկասեր, 41



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։