22:17 4 մայիսի, 2019Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պատմության մեջ 5-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն:
Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում պետերբուրգյան ակումբը 1:1 հաշվով ավարտեց Գրոզնիի «Ախմատի» հետ արտագնա հանդիպումը եւ, հավաքելով 58 միավոր, անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվի» համար:
«Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Տուլայի «Արսենալին» եւ ունի 49 միավոր: Առաջնության ավարտին մնում է 3 տուր: «Լոկոմոտիվը» «Զենիթին» կարող է հասնել միավորներով, սակայն չի կարող դա անել հաղթանակիների ցուցանիշով:
«Զենիթը» Ռուսաստանի չեմպիոն դարձել է նաեւ 2007, 2010, 2012 եւ 2015 թվականներին:
Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր
«Ախմատ» - «Զենիթ»՝ 1:1
Սիլվա Լիմա, 55 – Սեբաստիան Դրիուսի, 86
«Արսենալ Տուլա» - «Լոկոմոտիվ»՝ 2:0
Զելիմխան Բակաեւ, 24, Լուկա Ջորջեւիչ, 59
«Ուրալ» - «Սպարտակ»՝ 0:1
Ֆերնանդո, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.