«Տոտենհեմն» 9 խաղացողներով դիմացավ մինչեւ ավելացված ժամանակը (տեսանյութ)

17:24   4 մայիսի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Բորնմութին», որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում (տեսանյութ):

«Տոտենհեմը» մեկ խաղակես անցկացրեց 9 խաղացողներով: Լոնդոնյան ակումբից 44-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ կորեացի կիսապաշտպան Հյոն-Մին Սոնը, իսկ 48-րդ րոպեին դաշտից հեռացվեց արգենտինացի պաշտպան Խուան Ֆոյթը:

«Տոտենհեմը» 70 միավորով երրորդ տեղում է, իսկ «Բորնմութը» 45 միավորով 12-րդն է:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին լոնդոնյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու Ամստերդամի «Այաքսի» հետ, որին առաջին խաղում պարտվել է նվազագույն հաշվով:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բորնմութ» - «Տոտենհեմ»՝ 1:0

Նատան Ակե, 90+1

Հեռացում՝ Հյոն- Մին Սոն, 44, Խուան Ֆոյթ, 48 (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։