«Բարսելոնայի» հայտացուցակն՝ առանց առաջատարների (ֆոտո)

10:08   4 մայիսի, 2019

Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ներկայացրել է թիմի հայտացուցակը Վիգոյի «Սելտայի» հետ Պրիմերայի 36-րդ տուրի արտագնա խաղում:

Իսպանացի մասնագետը հանգստանալու հնարավորություն է տվել Լիոնել Մեսիին, Լուիս Սուարեսին, Ժերար Պիկեին, Ժորդի Ալբային, Սերխի Ռոբերտոյին եւ Մարկ-Անդրե տեր Շտեգենին: Սերխիո Բուսկետսը եւ Իվան Ռակիտիչը հանդիպումը բաց կթողնեն որակազրկման պատճառով, փոխանցում է «Բարսելոնայի» կայքը:

«Սելտա» - «Բարսելոնա» խաղը տեղի կունենա մայիսի 4-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին:

Մայիսի 7-ին կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու անգլիական «Լիվերպուլի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 3:0 հաշվով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.