62-ամյա ամերիկացի Դայանա Նայադը չի կարողացել անցնել Ֆլորիդայի նեղուցը

09:46   22 օգոստոսի, 2012

62-ամյա ամերիկացի Դայանա Նայադը ստիպված է եղել ընդհատել չորրորդ փորձը` լողալով ԱՄՆ-ից հասնել Կուբա Ֆլորիդայի նեղուցով (166 կմ):

Նրան խանգարել են թունավոր մեդուզաներն ու փոթորիկը: Նա ջրում է մնացել 60 ժամ եւ դադարեցրել է փորձը Ֆլորիդայի հարավում գտնվող Քի-Ուեսթ կղզուց 90 կմ հեռավորության վրա:

Եթե Նայադի փորձը հաջողվեր, ապա նա կլիներ առաջինը, ով առանց հակաշնաձկային վանդակի կհաղթահարեր Ֆլորիդայի նեղուցի ջրերը, հաղորդում է The Guardian-ը:

Միակ կինը, ում հաջողվել է անցնել Ֆլորիդայի նեղուցը վանդակի մեջ եղել է 22-ամյա ավստրալացի Սյուզի Մարոնին 1997-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։