Վալվերդե․ «Լիվերպուլը» հզոր թիմ է, որի արագությունը ապշեցնում է

21:41   30 ապրիլի, 2019

«Լիվերպուլը» հզոր թիմ է, որի արագությունը ապշեցնում է, ասել է «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն՝ խոսելով անգլիական թիմի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման մասին, որը տեղի կունենա Կատալոնիայի մայրաքաղաքում։

«Անհավանական տեմպ ունի «Լիվերպուլի» հարձակվողների եռյակը, բայց կարեւոր է, թե ինչպես են նրանք գնդակ ստանում։ Մենք պետք է հաղթենք պայքարը կիսապաշտպանությունում, որպեսզի գնդակը նրանց չհասնի։

«Լիվերպուլը» միշտ մեծ ճնշում է գործադրում մրցակցի վրա՝ թելադրելով բարձր տեմպ։ Այդպիսի մրցակցին հաղթելը բարդ է։ Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում «Լիվերպուլը» միայն մեկ պարտություն է կրել, ինչը արտացոլում է նրանց հզորությունը։

Դեռ «Բորուսիայից» Կլոպը դավանում է արագ ֆուտբոլ՝ բարձր ինտենսիվությամբ, թիմային արագությամբ եւ հրաշալի հարձակմամբ։ «Լիվերպուլն» անցած մրցաշրջանից գրեթե չի փոխվել։ Թիմն ունի նոր դարպասապահ եւ եկել է Նաբի Կեյտան, բայց նույն թիմն է։ Չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած պարտությունը փոխել է նրանց»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Բարսելոնա» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։