Քոնոր Մաքգրեգոր. Հայերը պայքարում են մինչեւ վերջ եւ հասնում իրենց ուզածին

15:20   30 ապրիլի, 2019

Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը թվիթերյան էջում գրառում է կատարել հայերի մասին:

«Ես միշտ եղել եմ հայերի հետ: Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները: Գործ մի ունեցեք հայերի հետ: Նրանք պայքարում են մինչեւ վերջ եւ հասնում իրենց ուզածին»,- գրել է Մաքգրեգորը:

Այդ հրապարակումով իռլանդացի մարտիկը պատասխանել է օգտատերերից մեկի գրառմանն այն մասին, որ նա Դիլոն Դենիսին եւ հայերին աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

MMA-ի մարտիկ, 25-ամյա ամերիկացի Դիլոն Դենիսը 2015 թվականից համագործակցում է Քոնոր Մաքգրեգորի հետ՝ օգնելով նրան պատրաստվել մենամարտերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։