Հակոբ Սերոբյան. Եվրոպական խաղերում սպասվում է շատ լուրջ մրցակցություն

15:30   29 ապրիլի, 2019

Արթուր Թովմասյանը կմասնակցի Եվրոպական խաղերին, պաշտոնապես ստացել ենք նրա հրավերը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Լեհաստանում ապրիլի 10-14-ը կայացած Եվրոպայի առաջնությունում խաղարկվում էին Եվրոպական խաղերի ուղեգրեր: Հայաստանի հավաքականը նվաճել էր երկու ուղեգիր՝ օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանն ու բազմամարտւմ 8-րդ տեղը զբաղեցրած Արթուր Դավթյանը: Եվրոպայի առաջնությունից հետո Հակոբ Սերոբյանը հայտարարել էր, որ Եվրոպական խաղերի ուղեգիր ստանալու հնարավորություն ունի նաեւ Արթուր Թովմասյանը:

«Արդեն հայտնել էի, որ շատ հնարավոր է՝ Արթուր Թովմասյանն ուղեգիր ստանա: Ինչպես եւ կանխատեսում էի, Ռուսաստանը հրաժարվեց իրենց օղակների վարժության մի ուղեգրից եւ այն պաշտոնապես տրվեց Արթուր Թովմասյանին, քանի որ նա Եվրոպայի առաջնությունում 7-րդ տեղն էր զբաղեցրել: Եվրոպական խաղերին կմասնակցենք 3 մարմնամարզիկով՝ Արթուր Թովմասյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան: Այս մրցումները շատ կարեւոր են մեզ համար, սպասվում է շատ լուրջ մրցակցություն: Մարմնամարզությունում մասնակցելու են միայն 48 ուժեղագույն մարզիկները»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 21-ից հուլիսի 1-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։