«Բավարիան» միավորներ կորցրեց (տեսանյութ)         

22:01   28 ապրիլի, 2019

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» 1:1 հաշվով ավարտեց «Նյուրնբերգի» դեմ արտագնա հանդիպումը:

Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեցին դաշտի տերերը, իսկ «Բավարիայի» պատասխան գոլը 76-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին:

«Բավարիան» ունի 71 միավոր եւ 2 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որն այս տուրում 2:4 հաշվով պարտվել էր «Շալկեին»:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Նյուրնբերգ» - «Բավարիա»՝ 1:1 (տեսանյութ

Մատեուս Պերեյրա, 49 – Սերժ Գնաբրի, 76

«Հոֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»՝ 1:4 (տեսանյութ)  

Ադամ Սալաի, 9 – Վիլիամ, 41, Ուտ Վեգորստ, 69, 88, Մաքսիմիլիան Առնոլդ, 85

Չիրացված 11 մետրանոց՝ Անդրեյ Կրամարիչ, 15 («Հոֆենհայմ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։