Grenke Сhess Сlassic․ Ֆաբիանո Կարուանա vs Լեւոն Արոնյան

11:45   29 ապրիլի, 2019

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 29-ին տեղի կունենան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: 

Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ պարտվել աշխարհի գործող չեմպիոն ու համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)  - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո․ Կարլսեն՝ 6,5 միավոր, Կարուանա՝ 5,5, Վաշյե-Լագրավ՝ 5, Սվիդլեր, Անանդ, Նայդիչ, Արոնյան՝ 4-ական, Վալյեխո՝ 3, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։