Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի 7-րդ խաղում «Սան Անտոնիոն» 86:90 հաշվով պարտվեց «Դենվերին» եւ լքեց պայքարը: Շարքի հաշիվը դարձավ՝ 4:3՝ հօգուտ «Դենվերի»:
Հանդիպման գլխավոր հերոսն էր «Դենվերի» խաղացող Նիկոլա Յոկիչը, որը թրիբլ-դաբլի հեղինակ դարձավ 21 միավորով ու առանց կորուստի: Նա NBA-ի պատմության 6-րդ բասկետբոլիստն է, որը փլեյ-օֆֆում թրիբլ-դաբլ է գրանցում առանց կորուստ ունենալու:
Քառորդ եզրափակիչում «Դենվերի» մրցակիցը կլինի «Պորտլենդը»:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
NBA, 1/8 եզրափակիչ
«Դենվեր» – «Սան Անտոնիո»՝ 90:86 (23:13, 24:21, 25:27, 18:25)
Շարքի հաշիվը՝ 4:3
Քառորդ եզրափակիչ
«Տորոնտո» – «Ֆիլադելֆիա»՝ 108:95 (39:31, 22:21, 31:29, 16:14)
Շարքի հաշիվը՝ 1:0
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։